FCB

FC Barcelona

Նորություններ

  • Հատուկ Վալենտինի տոնի առթիվ totalbarca-ն ներկայացնում Բարսայի զույգերին | Մաս 1

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:27.04.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Ինչպես գիտենք այսօր Վալենտինի տոնն է և եվրոպացիները շատ լուրջ են վերաբերվում այդ տոնին: Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Բարսելոնայի խաղացողներին և նրանց զույգերին ում հետ ամուսնացել են կամ չեն ամուսնացել: 

    Խավիեր Մասկերանո և Ֆերնանդա:
    Բարսելոնայի հենակետայինը ամուսնացել է Ֆերնանդայի հետ և այժմ ունի երկու դուստր, մեծ աղջկա անունը՝ Լոլա (ծնվել է 2006թ.-ին), իսկ փոքրի անունը` Ալմա  (ծնվել է 2009թ.-ին): Նրանց անձնականից շատ քիչ բան է հայտնի, միայն հայտնի է, որ Մասկերանոյի կինը Ֆերնանդան շատ դժբախտ է եղել Լիվերպուլում և ցանկացել է տեղափոխվել այլ երկիր:

    Դանիել Ալվես:
    Այս հիանալի "հարձակվողը" եղել է ամուսնացած Դիորայի հետ և ունեցել է երկու երեխա: Սակայն նրանց կյանքը այդքան էլ հարդ չի ընթացել և նրանք դեկտեմբերին բաժանվել են, ըստ Sport-ի նրանք հիմա լավ ընկերներ են: 

    Ալեքսիս Սանչես:
    Նրա անձնական կյանքը շատ գաղտնի է, նա իր անձանական կյանքի մասին գրեթե ոչ մի անգամ չի խոսում ո'չ դրսում, ո'չ էլ լրատվամիջոցների առջև: Միայն մի չիլիական պարբերական նշում էր, որ Ալեքսիսը հանդիպում է մոդելի հետ և հենց նրա հետ էլ հավանաբար  կամուսնանա, սակայն դեռ Սանչեսի ամուսնությունը  մնում է հարց թ՞ե ում հետ կամուսնանա նա: 

    Չավի Հերնանադես:
    Բարսելոնայի լեգենդը, 2011թ-ի լավագույն փլեյմեյքերը, Բարսայի "ուղեղը" դեռ ամուրի  է և նա իր կյանքը նվիրել է Բարսելոնային և այնտեղ է անցկացրել լավ ու վատ օրերը: Հիմա նա 32 տարեկան է և չի հանդիպում ոչ մի աղջկա հետ, Sport-ի լրագրողներից մեկը Չավին հարցրեց ինչու՞ միչև հիմա ամուսնացած չէք, Չավին էլ ասաց "Ես դեռ չեմ մտածում ամուսնալու մասին, ես կմտածեմ ամուսնալու մասին, երբ որ ֆուտբոլային կարիերաս ավարտեմ:

    Իբրահիմ Աֆելլայ:
                                                          
    Նա եկավ ՊՍՎ-ից Բարսելոնա, անցկացրեծ մի քանի հանդիպում և շարքից դուրս եկավ մոտ կես տարով: Նա սիրահարվել էր հոլանդացի մի երգչուհու, նրանք իրար լավ էին հասկանում, թվում էր, թե հենց նրա հետ էլ կամուսնանա նա, սակայն Դորիեն Ռոսը մերկ նկարվեծ PLAYBOY-ի շապիկին, դրանից հետո նրանք չեն հանդիպել:

    Լեո Մեսսի և Անտոնելլա Ռոսսուզզոն:
    Չնայած հարավամերիկյան ավանդույնթների, Մեսսին առանց կին ունենալու արդեն ունի 2 երեխա: Նրա ընկերուհին Անտոնելլա Ռոսսուզզոն է, ով իր երեխաների համար շատ հարազատ է: 3 անգամ անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մեսսին ժամանակին ուսումնասիրել է բժշկություն, նա նաև դիետոլոգ է և նրա կարծիքով կինը չպետք է որոշակի գիրություն ունենա:

    Անդրես Ինյեստա և Աննա Օրտիս:
    Բարսելոնայի մյուս կիսապաշտպան Անդրես Ինյեստան մի քանի տարի առաջ գտավ իր մյուս կեսին, նրան անունն է` Անան Օրտիս:  Աննան 2011թ.-ի  ապրիլի 3-ին Ինյեստային պագևել է աղջիկ, որի անուն է Վալերի: Աննան պրոֆեսիոնալ մատնահարդարուհի է:

    Պեդրո Ռոդրիգես և Կարոլ Մարտի:
    Քիչ բան է հայտնի Պեդրոի ընտանիքի մասին, միայն հայտնի է, որ Պեդրոն նրա հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ավարտել է Լա Մասիայի դպրոցը: Նրանք ապրում են Կամպ Նոու մարզադաշտից ոչ հեռու:

    Էրիկ Աբիդալ և Հայեթ Աբիդալ:
    Այս երկու զույգերը իրար ճանաչել են մանկուց, քանի որ մեծացել են նույն թաղամասում, սակայն իրար սիրահարվել են ավելի ուշ:  Հայեթը և Աբիդալը ամուսնացել են 2007թ.-ին և արդեն ունեն երկու դուստր, մեծի անունը` Միլանա է  (ծնվել 2004թ-ին), իսկ փոքրի անունը` Կարմելա (ծնվել 2006թ-ին):

    Երկրորդ մասը ձեզ կներկայացնենք ավելի ուշ:


    Կարդացվել է 1826 անգամ:

    Մեկնաբանություններ
    0  
    5 ՀՏ-ԱՐԹՈՒՐ   (19.02.2012 00:36) [Материал]
    chgitem icnh grac er grelem

    0  
    4 MashMessi   (18.02.2012 18:42) [Материал]
    vaay erani messiis heti axjkan...

    0  
    3 MegaBarca   (18.02.2012 16:34) [Материал]
    բայց Մեսսին ինչքան գիտեմ երեխա չունի, իրա ախպերնա, որ 2 երեխա ունի

    0  
    2 ՀՏ-ԱՐԹՈՒՐ   (14.02.2012 21:01) [Материал]
    lomkuma norutyuN@ 44

    0  
    1 Ֆաբրեգաս   (14.02.2012 20:58) [Материал]
    KARCIQNER CHKAN???



    ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197