FCB

FC Barcelona

Fàbregas - Francesc Fàbregas Soler - Biography | FC Barcelona
Fàbregas

Ֆաբրեգաս 4

  • Խաղացողի կենսագրությունը

    Սեսկ Ֆաբրեգասը Բարսելոնային է միացել 2011 թ.-ի ամռանը, Արսենալից: Նա դարձավ թիմի 2-րդ ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում: Ֆաբրեգասը որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ ներկայացվել է օգոստոսի 15-ին, 2011 թ.-ին:

    Ֆաբրեգասը 10 տարեկանից հանդես է գալիս Բարսյում, նա 16 տարեկանում Բարսելոնայից տեղափոխվեց Արսենալ: Այնտեղ նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին թիմում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը, ինչպես նաև ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Նա շատ արագ էր զարգանում, ինչը ստիպեց Արսեն Վենգերին Ֆաբրեգասին դարձնել հիմնական կազմի խաղացող: Արդեն 2004/05 Ֆաբրեգասը 30 խաղ էր անցկացրել Արսենալի կազմում: 2008 թ.-ին 21 տարեկան հասակում Ֆաբրեգասը համարվում ֆուտբոլային աստղ էր, 21 տարեկան հասակում նա ստացավ Արսենալի ավագի թևկապը:

    8 մրցաշրջան անցկացնելով Արսենալի կազմում, Ֆաբրեգասը զինգործների կազմում խաղաց 303 խաղը և դարձավ 57 գոլի հեղինակ, ինչը փայլուն արդյունք էր կիսապաշտպանի համար: Բացի այս ամենից, նա 100 գոլային փոխանցում կատարեց խաղընկերներին: Բացի մի քանի ծանր վնասվածքներից, ամենավատ բանն Արսենալում Սեսկի համար տիտղոսների սակավությունն էր: 2004 թվականի Անգլիայի սուպերգավաթն ու 2004/2005 մրցաշրջանի Անգլիայի գավաթը եղան այն 2 գավաթները, որոնք Ֆաբրեգասը նվաճեց զինագործների հետ: Եվրոպայում Արսենալի հետ կիսապաշտպանը հասավ մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով զիջեց ներկա թիմին` Բարսելոնային:

    2011 թ-ի օգոստոսի 15-ին, նա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ, պայմանագիրը նախատեսված էր 5 տարի ժամկետով Եթե ինչ - որ թիմ ցանկանա գնել Ֆաբրեգասին, ստիպված կլինի վճարել 200 մլն եվրո: Առաջին մրցաշրջանում Ֆաբրեգասը Բարսելոնայի կազմում անցկացրեց 48 պաշտոնական հանդիպում և դարջավ 15 գոլի հեղինակ: Ֆաբրեգասը իր դեբյուտ Բարսելոնայի կազմում նշել է Իսպանիայի սուպերգավութում, երբ Բարսելոնան խաղում էր Ռեալի հետ: Այդ խաղին Ֆաբրեգասը դուրս եկավ հանդիպման 70-րդ րոպեին փոխարինելով Տիագոին:

    Սեսկ Ֆաբրեգասը Իսպանիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 18 տարեկան հասակում: Նա հավաքականի հետ հռչակվել է Եվրո 2008-ի և Մունդիալ 2010-ի չեմպիոն: Աշխարհի առաջնության եզրափակչում Ինիեստայի հաղթական գոլի փոխանցում կատարեց հենց Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: