FCB

FC Barcelona

Նորություններ

  • Բարսելոնայի համար մրցաշրջանը ավարտված է

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:09.05.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բարսելոնան տանը ոչ ոքի խաղաց Լոնդոնի Չելսիի հետ՝ 2:2: Բարսելոնան դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին նվազագույն 1-0 հաշվով:

    Կամպ Նոու մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման առաջին իսկ րոպեից Բարսան բացահայտ առավելություն ուներ: Խաղի հաշիվը բացվեց 35-րդ րոպեին, Իսաակ Կուենկայի փոխանցումից հետո Չելսիի պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Սերխիո Բուսկետսը և առաջ մղեց Բարսելոնային: Այս գոլից ընդամենը երկու րոպե անց Չելսին մնաց 10 խաղացողով: Լոնդոնյան ակումբի ավագ Ջոն Թերին միտումնավոր հարվածեց Բարսելոնայի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ինչի համար անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Մինչ Չելսիի խաղացողները փորձում էին կարգավորել խաղը պաշտպանությունում, Անդրես Ինյեստան ևս մեկ գնդակ ուղարկեց Պետեր Չեխի դարպասը՝ 2-0: Սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռամիրեսը գրավեց Բարսելոնայի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների:

    Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ: Հանդիպման գլխավոր մրցավարը մի փոքր մտածելուց հետո 11 մետրանոց նշանակեց Չելսիի դարպասին: Գնդակին մոտեցավ Լիոնել Մեսսին, սակայն արգենտինացու հարվածը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Չելսին գրեթե դուրս չէր գալիս սեփական կիսադաշտից՝ պաշտպանվելով ամբողջ կազմով: Բարսելոնան մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Լոնդոնցիները գերազանց էին պաշտպանվում, իսկ ավելացված ժամանակում նաև հավասարեցրին հաշիվը՝ փոխարինման մտած Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ: Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հասավ ցանկալի արդյունքի՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր:



    Կարդացվել է 558 անգամ:

    Մեկնաբանություններ
    0  
    2 Ֆաբրեգաս   (25.04.2012 23:57) [Материал]
    edi exac chexac

    0  
    1 Mankunianc   (25.04.2012 19:17) [Материал]
    Ավարտված չի, հլը գավաթի ֆինալ կա!!!



    ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197