Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կգլխավորի Մյունխենի Բավարիան: Այդ մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Գվարդիոլան աշխատանքը Մյունխենում կսկսի 2013թ. հուլիսից: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2016 թվականը: Այդ պաշտոնում Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին, որն ամռանը կավարտի մարզչական կարիերան:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվել է հրավիրել Գվարդիոլայի մակարդակի մասնագետի: Նրա ծառայություններով հետաքրքրված էին շատ ակումբներ: Գվարդիոլան աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Մենք վստահ ենք, որ նա կստիպի փայլել ոչ միայն Բավարիային, այլ նաեւ ամբողջ գերմանական ֆուտբոլին»,- ասել է Բավարիայի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ 41-ամյա Գվարդիոլայի գլխավորությամբ կատալոնացիները երեք տարում նվաճել են 14 տիտղոս: