FCB

FC Barcelona

Մեսսին հաջորդ շաբաթ կթարմացնի իր պայմանագիրը

Ֆաբրեգաս

29.01.2013 13:31

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լեոնել Մեսսին հաջորդ շաբաթվա ընթացքում նոր պայմանագիր կկնքի կատալոնական Բարսելոնայի հետ: Այդ մասին հայտարարել է Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը, փոխանցում է Marca-ն:

Մեսսին գործող պայմանագիրը կերկարաձգի մինչև 2018-ի հունիսը: Պրիմերայի 21-րդ տուրում արգենտինացին 4 գնդակ ուղարկեց Օսասունայի դարպասը՝ Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 202-ի (235 խաղում):

Ավելի վաղ Բարսելոնայի հետ նոր պայմանագրեր էին կնքել Կարլես Պույոլն ու Չավի Հերնանդեսը:

ОК