FCB

FC Barcelona

Կասիլյասը 60 գոլ է ընդունել Բարսելոնայի դեմ խաղերում

Ֆաբրեգաս

29.01.2013 20:45

Սկսած 2002 թվականի մայիսի 1-ից Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը Բարսելոնայի դեմ առաջին հանդիպումն է բաց թողնելու:

2002թ. մայիսի 1-ին Կասիլյասը բաց թողեց Լա Լիգայի շրջանակներում կայացած կլասիկոն: Դրանից հետո Իկերը 30 խաղ է անցկացրել Բարսելոնայի դեմ, իսկ ընդհանուր առմամբ՝ 35: 

Կլասիկոներին մասնակցության քանակով Իկերը Ռեալի պատմության մեջ զիջում է ընդամենը 3 ֆուտբոլիստների՝ Խենտոյին, Սանչիսին ու Յերոյին:

Այդ խաղերում Կասիլյասը 60 գոլ է ընդունել: Իսպանացու պաշտպանած դարպասին 5 11մ հարված է նշանակվել: Կասիլյասը 6 խաղերում սեփական դարպասն անառիկ է պահել:

ОК