Բարսելոնայի 30-ամյա բրազիլացի պաշտպան Մաքսվելլը դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Բարսայի արդեն նախկին պաշտպանը 3,5 տարվա պայմանագիր կնքեց իր նոր ակումբի հետ:
Մաքսվելլը իր նոր ակումբ է տեղափոխվել փոխարինելու Կոտ-դԻվուրացի Սիակի Տենեյին, ով պետք է մեկնի իր երկրի հավաքական, մասնակցելու Աֆրիկայի գավաթի հանդիպումներին:
Մաքսվելլը Բարսա էր տեղափոխվել 2009 թ.-ին՝ Ինտերից, մասնակցելով 89 հանդիպման, խփելով 2 գնդակ: