FCB

FC Barcelona

Գվարդիոլան կվստահի Պինտոյին

Ֆաբրեգաս

18.01.2012 15:46

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տեղեկացրել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի՝ Ռեալի  հետ այսօր կայանալիք առաջին հանդիպմանը, իր թիմի դարպասը կպաշտպանի Խոսե Մանուել Պինտոն:

«Որոշել եմ, որ խաղալու է Պինտոն: Նա հիանալի դարպասապահ է և նրանք, ովքեր նրան գիտեն, չեն կասկածի նման որոնշան ճշմարտացիությանը:

Բոլորը, ովքեր վերջին տարիներին հետևել են Պինտոյի խաղին, գիտեն, որ նա միշտ էլ բարձր մակարդակով է հանդես գալիս».- ասել է Գվարդիոլան:


ОК