FCB

FC Barcelona

Ֆաբրեգասը, Պույոլը ու Ագուերոն առաջինն են շնորհավորել Պիկեին ու Շակիրային

Ֆաբրեգաս

23.01.2013 19:36

Որդի ունենալու կապակցությամբ Բարսելոնայի 25-ամյա պաշտպան Խերարդ Պիկեին առաջինն են շնորհավորել Ֆաբրեգասը, Պույոլը և Ագուերոն, հաղորդում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ ծնողները որդուն անվանել են Միլան Պիկե Մեբարակ:

«Սա մեծագույն օր է երկու մարդկանց համար, որոնք շատ կարևոր են իմ կյանքում», Թվիթերում գրել է Պույոլը:

«Շնորհավորում եմ ընկերներիս: Մեբարակ Պիկե Միլան, բարի գալուստ: Գրկում եմ երեքիդ էլ», գրել է Ֆաբրեգասը:

Ագուերոն շնորհավորելուց բացի, Շակիրային հարցրել է նաև, թե ինչ է նվեր է ցանկանում որդու համար` խոսափող, թե ֆուտբոլային մարզակոշիկ:

ОК