FCB

FC Barcelona

Բարսելոնան չկարողանալով պահպանել 2 գնդակի առավելությունը

Ֆաբրեգաս

19.01.2013 22:59

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական Բարսելոնան արտագնա 2:3 հաշվով պարտվեց Սան Սեբաստիանի Ռեալ Սոսյեդադին: Տիտո Վիլանովայի թիմը 2 գնդակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Լեոնել Մեսսին, 25-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պերդրո Ռոդրիգեսը կրկնապատկեց Բարսելոնայի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում Ռեալ Սոսյեդաադի ուրուգվայցի կիսապաշտպան Գոնսալո Կարստրոն կրճատեց հաշվի տարբերությունը և թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշվի ժամանակ:

56-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Բարսելոնայի պաշտպան Խերար Պիկեն, իսկ 61-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Կաստրոն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման վերջին րոպեին իսպանացի հարձակվող Իմանոլ Ագիրեչեն խփեց բասկերի հաղթական գնդակը: Տիտո Վիլանովայի թիմն առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Բարսելոնան 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի Ատլետիկոն ունի 44 միավոր, իսկ Մադրիդի Ռեալը՝ 37: Ռեալ Սոսյեդադը 29 միավորով 9-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` ՔԻՉ ՀԵՏՈ:

ОК