Բարսելոնան հաղթանակ տոնեց դերբիումՀեղինակ:Ֆաբրեգաս Ամսաթիվ:23.06.2025 ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Բարսելոնան սեփական խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց կատալոնական Էսպանյոլի դարպասը: Հանդիպման բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 50-ի՝ չորս գոլով գերազանցելով Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Արգենտինացին ընթացիկ մրցաշարջանի բոլոր մրցաշարերում իր գոլերի քանակը հասցրեց 72-ին՝ թարմացնելով սեփական ռեկորդը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մեսսին գերազանցել էր Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Գերդ Մյուլերի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդը: 1972/73 մրցաշրջանում Գերդ Մյուլերը Մյունխենի Բավարիայի կազմում խփել էր 67 գոլ: |
Կարդացվել է 569 անգամ: |
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site