Մենք սիմուլյացիայի չենք դիմում, հայտարարել է կատալոնական Բարսելոնայի պաշտպան Խորդի Ալբան:
Բարսելոնայի ֆուտբոլիստները սիմուլյացիայի չեն դիմում: Մենք ընկնում ենք միայն այն դեպքում, երբ մեր ոտքերին հարվածում են:
Մոուրինյոն կարող է մտածել այն, ինչ ուզում է, բայց այժմ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Կրիշտիանուն լավ ֆուտբոլիստ է, բայց լավագույնը Լեոն է»,- Ալբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը` հղում անելով Movistar-ին:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում Լեո Մեսիին: Իսկ պորտուգալացի պաշտպան Պեպեն իր հերթին հայտարարել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չափից շատ են դիմում սիմուլյացիայի: