34-ամյա իսպանացին Բարսելոնայի կազմում անցկացրեց 90 րոպե Էսպանյոլի հետ խաղում (4:0), սակայն հանդիպումից հետո գանգատվում էր ծնկից:
Երկուշաբթի օրը Պույոլը բժշկական հետազոտության է ենթարկվել, որից հետո կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի ավագը ստիպված կլինի ենթարկվել վիրահատության:
Պույոլը վիրահատությունը տեղի կունենա մայիսի 12-ին, որից հետո մոտ 6 շաբաթ ստիպված կլինի վերականգնողական կուրս անցնել: Բարսելոնայի ավագը նաև, բաց կթողնի նաև այս առաջնությունում Բարսելոնայի վերջին հանդիպումը, ինչպես նաև` Ատլետիկի հետ երկրի գավաթի եզրափակիչը: