FCB

FC Barcelona

Վիլյան չի մասնակցի Եվրո-2012-ին

Ֆաբրեգաս

23.05.2012 01:26

Կատալոնական Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է, որ իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան չի կարող մասնակցել Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությանը:

2011-ի դեկտեմբերին ոտքի կոտվածք ստացած Վիլյան մայիսի սկզբին վերսկսել էր մարզումները և հույս ուներ մասնակցել Իսպանիայի Գավաթի եզրափակիչին, սակայն հարձակվողը չի հասցրել լիովին վերականգնվել:

Մայիսի 22-ին Վիլյան անցել է բուժզննում, որից հետո բժիշկները որոշել են, որ 30-ամյա իսպանացին չպետք է մասնակցի Եվրո-2012-ին:

Ամենայն հավանականությամբ, Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի նաև Բարսելոնայի ավագ Կարլես Պույոլը, ով ծնկի վիրահատության է ենթարկվել: 

ОК