FCB

FC Barcelona

Վիլյան այս ամիս ցանկանում է հեռանալ Բարսելոնայից

Ֆաբրեգաս

21.01.2013 12:16

Բարսելոնայի 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ և ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ այժմ առաջարկներ ունի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար ակումբներից: Հեռանալու ցանկության պատճառը խաղային ժամանակի պակասն է կատալոնական թիմում, հաղորդում է Sport.es-ը:

Դավիդ Վիլյան վնասվածքներից հետո կորցրեց տեղը Բարսելոնայի մեկնարկային կազմում: Ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 13 հանդիպում, խփել է հինգ գնդակ եւ մեկ գոլային փոխանցում է կատարել:


ОК