FCB

FC Barcelona

Վիլանովայի տրամադրությանն տակ կլինի 100 մլն. եվրո

Ֆաբրեգաս

02.05.2012 19:33

Ինչպես հայտնում է իսպանական SPORT պարբերականը՝ Բարսելոնայի նոր մարզչի տրամադրության տակ կլինի 100 միլիոն եվրո:

Վիլանովան այդ 100 մլն, եվրոն կստանա երեք ձևով, առաջինը Բարսելոնան սեփական բյուջեյից նրան կտրամադրի 30 մլն եվրո, Վիլանովան ևս 30 մլն, եվրո կստանա խաղացողների վաճառքի, իսկ մնացած 40 մլն եվրոն կստանա բոնուսների տեսքով:

Վաճառքի առաջին թեկնածուներն են` Ալվեսը և Կեյտան` Ալվեսը լրջորեն հետաքրքրում է մախաչկալական Անժին, սակայն վերջին տվյալների համաձայն Բարսելոնան մերժել է Անժիին, հիմա Անժին ցանկանում է Ավելի ձեռընտու առաջարկ անել Բարսելոնային: Սեյդու Կեյտան այս ամռանը 90 տոկոսով կլքի կատալոնական ակումբը, քանի որ բավարար ժամանակ չի անցկացնում խաղադաշտում, նրան ձեռք բերելու առաջին թեկնածուն է իտալական Միլանը:

Վիլանովան ցանականում է, Բարսելոնայի կազմը էլ ավելի ուժեղացնել երկու ֆուտբոլսիտներով: Վիլանովան հիմանական նպատակն է Վալենսիայի երիտասարդ պաշտպան Խորդի Ալբան, որի համար Տիտոն պատրաստ է վճարել մոտ 17 մլն. եվրո: Երկրորդ թեկնածուն է Ատլետիկ Բիլբաոի առաջատար խաղացող Ֆերնանդո Լյորենտեն, կոնկրետ գին չի նշվում Լյորենտեի համար:

ОК