FCB

FC Barcelona

Վեց տարի առաջ Փարիզում | Վիդեո

Ֆաբրեգաս

17.05.2012 22:03

Ուղիղ վեց տարի առաջ հենց այս նույն օրը՝ 2006 թ-ի մայիսի 16-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Փարիզում միմյանց հանդիպեցին` Լոնդոնի Արսենալը և կատալոնական Բարսելոնան: Խաղն ընթացավ շատ հետաքրքիր պայքարում: Հանդիպման 18-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց Արսենալի դարպասապահ Լենս Լեմանին: 

Խաղի ամենաակտիվ խաղացողներն էին` Անրին և Ռոնալդինյոն, սակայն նրանց չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Առաջին գոլը գրանցվեծ առաջին խաղակեսին 37-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սոլ Քեմպբելը, առաջին խաղակեսում Արսենալը հաղթեց:

Երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին Էտո՝Օն կարողացավ վերկանգնել հաշիվը՝ 1-1: Եվ վերջապես հանդիպման 81-րդ րոպեին Բարսելոնայի պաշտպան Ժուլիանո Բելետին կարողացավ Բարսելոնային հաղթանակ պարգևել և ինքը մտնել Բարսայի պատմության մեջ: 

Տասնչորս տարվա ընդմիջոիմից հետո Բարսելոնան կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 1992 թ.-ից հետո:    

ОК