Նորություններ
Ֆաբրեգաս
30.04.2012 23:39
Ռայո Վալեկանոի դարպասը 5-րդ անգամ գրավելուց հետո, Բարսելոնայի կատակասերներ Դանի Ալվեսն ու Տիագո Ալկանտարան ձեռնարկեցին մի այնպիսի պար, որ կարող էր վիրավորական լինել զիջող թիմի երկրպագուների համար: Այդպես էլ եղավ:
Ուրախությունն ընդհատեց կատալոնացիների ավագ Կառլես Պույոլը, ով հասկանում էր, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ ֆուտբոլիստների «վայրի» պարերը:
Սակայն արդեն ուշ էր: Ռայոի ֆանատները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, որն էլ արտահայտեցին ինտերնետի միջոցով: Ալվեսն ու Ալկանտարեն նույն ճանապարհով ստիպված էին ներողություն խնդրել:
«Հայցում եմ Ռայոի երկրպագուների ներողամտությունը: Մեր պարով չէինք ցանկանում որևէ մեկին վիրավորել: Պարզապես այդ պահին երեխայի նման ուրախանում էինք` չէ որ ֆուտբոլը մեզ համար հաճույք է»,- նշել է Ալվեսն իր էջում:
«Վայրի» պարեր կատալոնացի ֆուտբոլիստների կատարմամբ. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site