FCB

FC Barcelona

Վան Պերսին Բարսելոնայու՞մ է

Ֆաբրեգաս

08.04.2012 21:31

Անգլիական հայտնի Daily Star-ը այսօր մի հոդված է հրապարակել, որի համաձայն Արսենալի հարձակվող Վան Պերսին կտեղափոխվի կատալոնական Բարսելոնա:

Բարսելոնան ցանականում է պայմանագիր ստորագրել Պերսիի հետ և դրա համար Բարսան կօգտագործի Ֆաբրեգասի և Վան Պերսիի ընկերությունը: Բարսան ցանկանում է, որ Սեսկը համոզի Պերսիին տեղափոխվել Բարսելոնա: Նույն պարբերականը նշում է, որ Բարսան պատրաստվում է 40 մլն, եվրո առաջարկել հոլանդացու համար:

Այս մրցաշրջանում Պերսին փայլուն հանդիպումներ է անցակացնում Արսենալի կազմում, նա բոլոր մրցաշարերը միասին խփել է 37 գնդակ: Պերսին երկար տարիներ խաղում է Արսենալի կազմում և ոչ մի լուրջ տիտղոս չի նվաճել Արսենալի կազմում: Պերսին հնարավոր է հետևի Սեսկի օրինակին և տեղափոխվի Բարսելոնա:

Բարսելոնան միակ թիմը չէ, որ ցանկանում է ձեռք բերել Արսենալի 10 համարին, Պերսիով լրջորեն հետաքրքրված են` Մադրիդի Ռեալը և անգլիական Մանչեսթեր Սիթին:

Աղբյուր`dailystar:

ОК