FCB

FC Barcelona

Վալդեսը. Բարսելոնային խնդրել է փոխել դարպասապահների մարզիչին

Ֆաբրեգաս

08.06.2012 14:59

սպանիայի ազգային հավաքականի և Բարսելոնայի 30-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է փոխել դարպասապահների մարզիչին, տեղեկացում է El Mundo Deportivo-ն:

Թերթի տվյալներով՝ Վալդեսն առաջարկել է Խոսե Մանուել Օչոտորենայի թեկնածությունը: 51-ամյա մարզիչն այս պահին աշխատում է Իսպանիայի հավաքականի և Վալենսիայի դարպասապահների հետ:

1982-1988 թվականներին Մանուել Օչոտորենան աշխատել է Մադրիդի Ռեալում: 

ОК