FCB

FC Barcelona

Տերին ներողություն է հայտնել

Ֆաբրեգաս

25.04.2012 19:20

Բարսելոնայի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կարմիր քարտ ստացած Լոնդոնի Չելսիի ավագ Ջոն Տերին ընդունել է իր սխալը և ներողություն է հայտնել թիմին:

-Ես դիտել եմ կրկնապատկերը և դա ահավոր է: Ես այդպիսի խաղացող չեմ, որ դիտավորյալ որևէ մեկին վնասվածք հասցնեմ: Ես բարձրացրեցի ծունկս, ինչը պետք է չլիներ, բայց ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես այդպիսի խաղացող չեմ:

-Ես հիասթափված եմ, բայց երջանիկ տղաների համար: Գալ այստեղ և ցույց տալ այն, ինչ նրանք ցույց տվեցին, 10 ֆուտբոլիստներով հասնել այդպիսի արդյունքի… Ես ներողություն եմ հայտնել նրանց, նաև ցանկանում եմ ներողություն հայտնել Չելսիի երկրպագուներին.- Տերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Չելսիի ավագը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

ОК