Թիկնապահները դժվարությամբ են հսկել Սաուդյան Արաբիա ժամանած Մեսսիին
Ֆաբրեգաս
13.11.201218:25
Արգենտինայի հավաքականը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ազգային թիմի հետ։
Արգենտինայի թիմի կազմում է նաև կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, ում նորածին որդու՝ Տիագոյի համար Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլային համազգեստի հատուկ հավաքածու է պատրաստել։
Արգենտինայի հաավաքականի 10 համարի մարզաշապիկի վրա գրված է Տիագո Մեսի։ Տիագոյի հայրը համազգեստի հավաքածուն կստանա Սաուդյան Արաբիայի հետ խաղից առաջ, գրում է Globoesporte-ը։
Թիկնապահները դժվարությամբ են հսկել Սաուդյան Արաբիա ժամանած Մեսսիին. FCBarca.am