Այսօր Բարսելոնան կհյուրընկալվի Լևանտեին: Իսպանական հայտնի Sport-ը իր տարբերակն է ներկայացրել, թե ինչ կազմերով թիմերը դուրս կգան խաղադաշտ:
Ինչպես Ձեզ տեղեկացրել ենք, Պիկեն և Ալվեսը հայտավորվել են Լևանտեի հետ խաղին: Պիկեն ըստ պարբերականի հանդես չի գա առաջին րոպեներից, իսկ Ալվեսը կխաղա մեկնարկային կազմում: Նաև որակազրկումից վերադարձել է Սեսկ Ֆաբրեգասը, նա նույնպես կխաղա մեկնարկային կազմում:
Հարձակման գիծը կազմել են` Ալեկսիսը, Մեսսին և Պեդրոն: