FCB

FC Barcelona

Սպարտակ - Բարսելոնա. բուքմեյքերների կարծիքը

Ֆաբրեգաս

20.11.2012 17:26

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի Մոսկվայի Սպարտակին:

William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում Տիտո Վիլանովայի թիմին:

Բարսելոնայի հաղթանակը գնահատվում է 1.3 գործակցով, իսկ Սպարտակինը՝ 10: Ոչ ոքին ունի 5 գործակից:

Հիշեցնենք, որ Բարսելոնան ու Սպարտակը ընդգրկված են G խմբում: Չորրորդ տուրից հետո կատալոնացիները 9 միավորով առաջին տեղում են, իսկ Սպարտակը 3 միավորով խմբի հետնապահն է:

Սպարտակ - Բարսելոնա խաղը կկայանա նոյեմբերի 20-ին Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 21:00-ին:

ОК