FCB

FC Barcelona

Սպառված են Իսպանիա – Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը

Ֆաբրեգաս

01.07.2012 11:13

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: 70 հազար հանդիսական տեղավորող Կիևի Օլիմպիական ստադիոնի տոմսերի վաճառքի վայրում հայտարարվել է այն մասին, որ տրիբունաներում ազատ տեղեր չկան: Այժմ հանդիպմանը հետևել ցանկացողները ստիպված են տոմսերի համար դիմել վերավաճառողներին:

Եզրափակչի վերջին տոմսերը վաճառվել են 3,3 հազ. գիվենով, դա կազմում է մոտավորապես 330 եվրո: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրո-2012-ում հաճախելիության նոր ռեկորդ է գրանցվել: Միայն խմբային փուլի եւ քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո տրիբունաներում ներկա է եղել 1,3 մլն երկրպագու, իսկ կիսաեզրափակիչներից հետո` ավելի քան 1,4 մլն երկրպագու, հաղորդում է Советский спорт-ը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996թ. Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությունում. այն ժամանակ հանդիպումներին ներկա է եղել 1,27 մլն մարդ:

ОК