FCB

FC Barcelona

Սուբիսարետա. Բարսելոնան արել է հնարավոր ամեն ինչ Գվարդիոլային պահելու համար

Ֆաբրեգաս

14.05.2012 13:49

Բարսելոնայի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբն արել է հնարավոր ամեն ինչ Խոսեպ Գվարդիոլային պահելու համար:

-Ասում են, թե Բարսելոնան կարող էր, բայց չպահեց Գվարդիոլային: Դա սուտ է: Խոսեպն ինքնուրույն է որոշում ընդունել: Նա անդրդվելի էր: Հուսով եմ ապագայում մենք երջանկություն կունենանք դարձյալ աշխատել նրա հետ:

-Ռեալի ղեկավարության հայտարարությունը, թե իսպանական առաջնությունը կշարունակի գոյություն ունենալ նաև առանց Գվարդիոլայի` ցինիկ է և երկրի չեմպիոնին ոչ հարիր,-Սուբիսարետայի խոսքը մեջբերում է goal.com-ը:

ОК