Լոնդոնյան Արսենալի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը համաձայն է Բարսայի առաջարկած պայմաններին և կարող է տեղափոխվել Կատալոնական ակումբ հայտնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը ցանկանում է լքել իր թիմը հենց այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել կամերունցուն:
Սպասվում է, որ Սոնգը կփոխարինի Բարսայի նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտային: Սոնգը հայտնվել է Բարսայի ուշադրության կենտրոնու, քանի որ թիմը չկարողացավ ձեռքբերել Ատլետիկ Բիլբաոյի կիսապաշտպան, Խավի Մարտինեսին ում համար Ատլետիկը պահանջում էին 40 մլն եվրո: