FCB

FC Barcelona

Սոնգը ընդգրկվել է Աֆրիակայի 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Ֆաբրեգաս

05.11.2012 14:26

Հայտնի են դարձել Աֆրիկա մայրցամաքի 2012թ. լավագույն ֆուտբոլիստի 10 հավակնորդների անունները, հայտնում է Al-Arabiya-ն:

Տասնյակում ընդգրկվել են՝ Ժերվինյոն (Արսենալ, Կոտ դ՛Իվուար), Դիդյե Դրոգբան (Շանհայ Շենհուա, Կոտ դ՛Իվուար), Ջոն Օբի Միկելը (Չելսի, Նիգերիա), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Սենտ Էթյեն, Գաբոն), Յայա Տուրեն (Մանչեսթեր Սիթի, Կոտ դ՛Իվուար), Յունես Բելհանդան (Մոնպելյե, Մարոկկո), Ալեքսանդր Սոնգը (Բարսելոնա, Կամերուն), Անդրե Այուն (Մարսել, Գանա), Քրիստոֆեր Կատանգոն (Հենան Կոնստրակշի, Զամբիա), Դեմբա Բան (Նյուքասլ, Սենեգալ):

Պարգևատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 20-ին Գանայի մայրաքաղաք Ակրայում: Նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Յայա Տուրեն:

ОК