Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. Ռոնալդուի, Բուֆոնի, Բալոտելիի քվեները ՖԻՖԱ-ն գրանցել է Մեսսիի հաշվին -FCBarca.am FAN SITE IN ARMENIA
FCB

FC Barcelona

Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. Ռոնալդուի, Բուֆոնի, Բալոտելիի քվեները ՖԻՖԱ-ն գրանցել է Մեսսիի հաշվին

Ֆաբրեգաս

12.01.2013 13:12

«Ոսկե գնդակ-2012»-ն այդքան հեշտ չի ավարտվում, քանի որ ՖԻՖԱ-ի շուրջ մի մեծ սկանդալ է ծավալվում: Բանն այն է, որ լավագույն ֆուտբոլիստի քվեարկողների որոշ մասը բողոքում է, որ իրենց ձայները սխալ են գրանցվել:

Մասնավորապես Թայլանդի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլֆրիդ Շեֆերը Bild-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը քվեարկել է Լիոնել Մեսսիի օգտին, սակայն իր ձայնը գրանցվել է Սերխիո Բուսկետսի օգտին: Ինքը՝ մասնագետը, կարծում է, որ սխալը եղել է Բանգկոկում, այսինքն՝ նախքան իր ձայնը ՖԻՖԱ-ին փոխանցելը:

Ուրբաթ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում ֆրանսիացի ժուռնալիստները խոսեցին ևս մի քանի սխալների մասին, որոնք թույլ են տրվել ՖԻՖԱ-ի կողմից:

Հեռուստաընկերության ժուռնալիստը հայտարարել է, որ Ջանլուիջի Բուֆոնն ու Տյագո Սիլվան իրենց ձայները տվել են Քրիշտիանու Ռոնալդուի օգտին, իսկ Թոմաշ Ռոսիցկին քվեարկել է Մարիո Բալոտելիի օգտին, սակայն այս բոլոր քվեները գրանցվել են հօգուտ Լիոնել Մեսսիի:

ОК