FCB

FC Barcelona

Սիլվա. Հպարտ եմ, որ Բոսկեն ինձ անվանել է իսպանական Մեսսի

Ֆաբրեգաս

29.05.2012 17:46

Մանչեսթեր Սիթիի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան շնորհակալություն է հայտնել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:

Բոսկեն Սիլվային անվանել է Իսպանիայի հավաքականի Մեսսի: Դավիդը հպարտացել է, որ Դել Բոսկեն այդպիսի խոսքեր է ասել նրան: 

-Շատ հպարտ եմ նրանով, որ Բոսկեն ինձ անվանել է Մեսսի, իմ կարծիքով Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, Բոսկեն ինձ ոգեշնչեց այդ խոսքերով, հիմա ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանի լինեմ խաղալ Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում և ցանկանում եմ ամեն կերպ նպաստել Իսպանիայի հավաքականի հաղթանակին.-ասել է Սիլվան: 

ОК