FCB

FC Barcelona

Շակիրան ու Պիկեն UNICEF-ի հետ նախաձեռնել են բարեգործական արշավ

Ֆաբրեգաս

17.01.2013 12:18

Հայտնի երգչուհի Շակիրան և նրա ընկերն ու ապագա երեխայի հայրը` Բարսելոնայի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, UNICEF-ի հետ նախաձեռնել են բարեգործական արշավ, որի նպատակն է օգնել նորածին երեխաներին ամբողջ աշխարհում:

Վիրտուալ հանդիսությունը նվիրված է երեխայի ծնունդին: Կարող են մասնակցել բոլորը` 5, 10, 37 կամ 100 դոլարով գնելով վիրտուալ նվեր: Յուրաքանչյուր նվերը հստակ նշանակություն ունի` պատվաստանյութ կամ մոծակից պաշտպանող ցանց:  

«Երեխայի ծնունդին սպասող յուրաքանչյուր ծնող հույս ունի եւ երազում է երախային տալ նույնը, ինչ մենք: Սակայն ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը: Մենք գիտենք, որ միասին կարող ենք փոխել վիճակը»,- նշել է, որ Շակիրան, որը նաև UNICEF-ի բարի կամքի դեսպան է:

Հիշեցնենք, որ Շակիրան ևս սպասում է որդու ծնունդին:

ОК