FCB

FC Barcelona

Սանչեսը կխաղա եզրափակչում

Ֆաբրեգաս

16.05.2012 15:36

Կատալոնական Բարսելոնայի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ապաքինվել է ազդրի վնասվածքից և կարող է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Բարսելոնայի բժիշկները Չիլիի հավաքկանի խաղացողին թույլատրել են մարզվել ակումբի ընդհանուր խմբի հետ։ 

23-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Մալագայի, Էսպանյոլի և Բետիսի հետ խաղերին։

Հիշեցնենք, որ Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմն ուժերը կչափի Բիլբաոյի Ատլետիկի հետ։ 


ОК