FCB

FC Barcelona

Սանչեսը և Ֆաբրեգասը միասին խփել են 30 գնդակ

Ֆաբրեգաս

02.06.2012 22:16

Ֆուտբոլի մասնագետների մեծամասնության կարծիքով` նոր տեղափոխված ֆուտբոլիստի համար ամենադժվար մրցաշրջանը հենց առաջին մրցաշրջանն է:

Սեսկը Ֆաբրեգասը Սանչեսի նկատմամբ ունի առավելություն, քանի որ Սեսկը խաղացել է Բարսայի երիտասարդական թիմում, իսկ Սանչեսը՝ ոչ: 

Ալեկսիսը և Ֆաբրեգասը խփել են 15-ական գնդակներ, նրանք երկուսն են շատ ակտիվ են եղել և մասնակցել են Բարսելոնայի համար կարևորագույն հանդիպումներին: Նրանք մասնակցել են` Իսպանիայի Սուպեր գավաթին, Արքայական գավաթին և իհարկե ԱԱԱ-ում և այլն:

Ֆաբրեգասը մասնկացել է 49 պաշտոնական հանդիպման և դարձել է 15 գոլի հեղինակ, որից 9-ը` Լա լիգայում, 1-ը` ՉԼ-ում, 3-ը` Արքայական գավաթում, 1-ը` Եվրոպայի սուպեր գավաթում և 1 գոլի հեղինակ դարձել ԱԱԱ-ում, Սանտոսի հետ խաղում:

Ալեկսիս Սանչեսը Բարսելոնայի կազմում անցկացրել է 41 պաշտոնական հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ, նա գերազանցել է ինքը իր ռեկորդը: Ալեկսիսը 15 գոլից 12-ը խփել է Լա լիգայում, 2 գոլ նա հեղինակել է ՉԼ-ում և մեկ գոլի հեղինակ է դարձել Արքայական գավաթում:


ОК