FCB

FC Barcelona

Ռոսելլ: Մենք պարտքերի մեջ ենք

Ֆաբրեգաս

22.04.2012 23:24

Կատալոնական Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելլը հայտնել է, որ ակումբը այժմ ֆինանսական որոշակի ճգնաժամի մեջ է և փորձում է չխորացնել այն:

-Ֆուտբոլը աստիճանաբար զարգանում է, այդ իսկ պատճառով կգա մի ժամանակ, երբ Բարսելոնան այլևս չի հաղթի: Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ուղղությամբ:

Մենք դեռ շատ աշխատանք ունենք ֆինանսական նախագծերում: Նախկին ղեկավարությունը մեզ ժառանգել է 500 մլն եվրոյի պարտք: Qatar foundation-ը մի փոքր թեթևացրեց մեր հոգսը.- Marca-ն մեջբերել է Ռոսելլի խոսքերը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` ներկայումս Բարսելոնան ունի մոտ 364 մլն եվրոյի պարտք:

ОК