FCB

FC Barcelona

Ռոսելլ. Գվարդիոլան կարող է վերադառնալ, երբ որ ցանականա

Ֆաբրեգաս

06.05.2012 18:24

Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելլը հուզված էր Լա Լիգայի ընթացիկ առաջնության 37-րդ տուրի շրջանակներում Էսպանյոլի հետ կայացած հանդիպումից հետո: Նշենք, որ դա Պեպ Գվարդիոլայի` Կամպ Նոուում անցկացրած վերջին հանդիպումն էր կապտանռնագույնների գլխավոր մարզչի պաշտոնում: 
Մարզիչը հրաժեշտ է տալիս իր սաներին, իսկ կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի նրա օգնական Տիտո Վիլանովան:

-Ես շատ եմ ցավում: Կամպ Նոուն ասաց Գվարդիոլային այն, ինչ մենք էինք ցանկանում ասել: Այս ակումբի դռները միշտ բաց կլինեն նրա առջև: Գվարդիոլան կվերադառնա Բարսելոնա, երբ ցանկանա և ինչպես ցանկանա: Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ այս ակումբի նախագահն եմ: Պեպը կվերադառնա, քանի որ նա գերազանցել է այն ամենը, ինչ կարելի է երևակայել.- հայտարարել է Ռոսելլը:

ОК