Լա Լիգայում այս պահի դրությամբ խփվել է 968 գոլ, որոնցից 86-ը խփել են այս երկու ռմբարկուները: Երեկ Ռայո Վալեկանոի դարպասը խփած երկու գոլերի շնորհիվ Մեսսին հասավ Ռոնալդուին, և հիմա նրանք միասին ունեն 43-ական խփած գնդակ:
Այսպիսով, նրանք խփել են Լա Լիգայի գոլերի 9%-ը (ավելի ճշգրիտ՝ 8,88%-ը): Սա չտեսնված արդյունք է, որ երբևէ գրանցվել է եվրոպական որևէ մրցաշարում:
Ռոնալդուն և Մեսսին խփել են Լա Լիգայի գոլերի 9%-ը. FCBarca.am