Նորություններ
Ֆաբրեգաս
11.05.2012 20:31
Լոնդոնի Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հերքել է լուրերը, թե ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամռանը տեղափոխվելու է Բարսելոնա։
Ավելի վաղ իսպանական Marca-ն հայտնել էր, որ 22-ամյա Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 40 միլիոն եվրոյով տեղափոխվելու է Բարսելոնա և կնքելու է հինգ տարվա պայմանագիր։
-Ես ոչինչ չգիտեմ այդ մասին, սակայն վստահ եմ, որ դա լրատվամիջոցների հորինած հերթական սուտն է։ Բարսելոնան ոչ մի շանս չունի։ Ես նույնիսկ չեմ էլ մտածում այդ մասին,- Ռեդնապի խոսքը մեջբերում է ESPN-ը ։
65-ամյա մասնագետին չի անհանգստացնում Բեյլի հայտարարությունը, թե ինքը կհեռանա Տոտենհեմից, եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել։
-Իրավիճակը շատ է չափազանցված։ Երբ Բեյլը տեղափոխվեց Տոտենհեմ, մենք չէինք մասնակցում Չեմպիոնների լիգային։ Երբ մեզ միացավ Լուկա Մոդրիչը, նա նույնպես անծանոթ էր Չեմպիոնների լիգային։ Նրանք երկուսն է Լոնդոն են տեղափոխվել, քանի որ Տոտենհեմը բարձրակարգ ակումբ է.- նշել է Ռեդնապը։
Ռեդնապը հերքել է. Բեյլը մնում է Տոտենհեմում. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site