FCB

FC Barcelona

Ռեալն ու Բարսելոնան ցանկանում են փոխել Էլ Կլասիկոների անցկացման օրերը

Ֆաբրեգաս

11.05.2012 19:37

Մադրիդի Ռեալն ու կատալոնական Բարսելոնան Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել են փոխել հաջորդ մրցաշրջանի Էլ Կլասիկոների անցկացման օրերը, հաղորդում է France Football-ը։

Իսպանական սուպերակումբները նման քայլի են դիմել, քանի որ Էլ Կլասիկոները համընկնում են Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումների հետ։ Ակումբները առաջարկել են խաղերն անցկացնել հոկտեմբերին և մարտին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեալի և Բարսելոնայի միջև հանդիպումները կայացել են դեկտեմբերին և ապրիլին։

ОК