FCB

FC Barcelona

Ռեալի ֆանատները վիրավորել են` Ալվեսին Պիկեին և Մեսսիին

Ֆաբրեգաս

31.01.2013 13:32

Հունվարի 30-ին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած Ռեալ - Բարսելոնա (1:1) խաղից հետո կատալոնական Sport.es-ն իր ընթերցողների ուշադրությունն է ներկայացրել 3 տհաճ միջադեպերի վրա: Կատալոնական կայքի համաձայն՝ Ռեալի երկրպագուներն աչքի են ընկել ոչ մարզական վարքով:

Ինչպես միշտ, Բարսելոնայի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հասցեին հնչել են ռասիաստական բնույթի վիրավորանքներ: Բացի այդ, Արքայական ակումբի ֆանատները վանկարկել են «Աննորմալ Մեսսի»: Այդ արտահայտությունը Ռեալ» երկրպագուների կողմից հնչում է ոչ միայն Էլ կլասիկոների ժամանակ: Եվ վերջում, Ռոնալդուի հարվածը փակելուց հետո Պիկեին հարվածել են կրակայրիչով: Այդ փաստը խաղի գլխավոր մրցավար Կլոս Գոմեսը նշել է հանդիպման արձանագրությունում: Մրցավարը նաև նկատել է, որ ֆուտբոլիստներին հաճախ էին փորձում խանգարել լազերային լույսերի միջոցով»,- գրում է կայքը:

ОК