Ռոնալդու. Մոռացե՛ք Մեսսիի մասին, ես «Բիթլզի» պես հանճարեղ կդառնամ
Ֆաբրեգաս
08.11.201218:42
Մադրիդի Ռեալի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է իր ուժերը փորձել երաժշտությունում: 27-ամյա ռմբարկուն գրել է մի երգ, որը նա կերգի Արքայական ակումբի խաղերից առաջ: Այդ գործում Ռոնալդուին օգնել է իր թիմակից Պեպեն: Պորտուգալացու մոտ նման մտահաղացում է առաջացել Nike-ի գովազդային ակցիայի ժամանակ:
«Երաժշտությունն իմ կյանքի մի մասն է, ես սիրում եմ այն: Առանց երաժշտության ես այսքան երջանիկ չէի լինի: Երբեմն պետք է մոռանալ ֆուտբոլի մասին եւ այլ զբաղմունք գտնել: Մոռացեք Մեսսիի մասին, ես «Բիթլզի» պես հանճարեղ կդառնամ»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Ռոնալդու. Մոռացե՛ք Մեսսիի մասին, ես «Բիթլզի» պես հանճարեղ կդառնամ. FCBarca.am