FCB

FC Barcelona

Ռեալ - Բարսելոնա խաղի ժամանակ կոտրել են հայտնի ֆուտբոլիստների Twitter-ի էջերը

Ֆաբրեգաս

30.08.2012 11:56

Մադրիդի Ռեալի և կատալոնական Բարսելոնայի միջև կայացած ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ հաքերները կոտրել են մի քանի հայտնի ֆուտբոլիստների Twitter-ի միկրոբլոգերը:

Ֆուտբոլիստների էջերում հայտնվել են վիրավորական գրառումներ՝ ուղղված Կրիշտիանու Ռոնալդուին:

Հաքերները կոտրել են՝ Դանիել Ալվեշի, Խավիեր Մասկերանոյի (երկուսն էլ՝ Բարսելոնա), Դավիդ Դե Խեայի, Ուեյն Ռունիի (երկուսն էլ՝ Մանչեսթեր Յունայթեդ), Իկեր Մունիաինի (Ատլետիկ), Սերխիո Ագուերոյի, Սամիր Նասրիի (երկուսն էլ՝ Մանչեսթեր Սիթի), Ջովանի դոս Սանթոսի (Տոտենհեմ) և Չարլի Ադամի (Լիվերպուլ) միկրոբլոգերը:

Հիշեցնենք, որ հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվելուց հետո Արքայական ակումբը տանը 2:1 հաշվով հաղթեց Բարսելոնային՝ պատմության մեջ 9-րդ անգամ հռչակվելով երկրի սուպերգավաթակիր:

ОК