Նորություններ
Ֆաբրեգաս
17.05.2012 13:30
Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Կարլես Պույոլը չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է կատալոնական ակումբի գլխավոր բժիշկ Ռիկարդո Պրունան:
Մայիսի 12-ին Պույոլը ենթարկվեց ծնկահոդի վիրահատության: Նա վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում` Էսպանյոլի հետ խաղում (4:0):
Նշվել էր, որ Պույոլը կապաքինվի 1,5 ամսում, սակայն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել էր, որ Պույոլը կհասցնի վերականգնվել և խաղալ Եվրո 2012-ում:
Բարսելոնայի բժիշկը հերքել է Դել Բոսկեի հայտարարությունը, հաղորդում է sport.es-ը:
Պույոլը չի մասնակցի Եվրո 2012-ին. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site