FCB

FC Barcelona

Պույոլը շանսեր ունի մասնակցելու Եվրո 2012-ին

Ֆաբրեգաս

16.05.2012 22:35

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ասել է, որ ինքը կարող է դիմել Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլին: Եվ հնարավոր է, որ Պույոլը դառնա այն 21 խաղացողներից մեկը, ում բախտ կվիճակվի մասնակցել Եվրո 2012-ն: 

Վիսենտե դել Բոսկեն հաշվի առնելով Պույոլի տարիքը ասաց,  «ես հասկանում եմ, որ այս տարի Պույոլը Բարսելոնայի կազմում անցկացրել է շատ դժվարին մրցաշրջան և եղել է վնասվածքների մեջ, բայց նա դեռ շանս ունի մեկնել ազգային հավաքական»:

Պույոլը շատ է ցանկանում մեկնել Իսպանիայի հավաքական, դրա համար նա ամեն ինչ արեց, որպեսզի շուտ դուրս գրվի հիվանադանոցից: Դուրս գրվելուն պես Պույոլը սկսեց մարզվել, որպեսզի կարողանա լավ մարզավիճակ ձեռք բերել, նա նաև մարզվել է Բարսելոնայի այսօրվա մարզմանը:

ОК