FCB

FC Barcelona

Պիկեն հնարավոր է վերադառնա Յունայթեդ

Ֆաբրեգաս

03.05.2012 22:53

Իսպանիայի հավաքականի և կատալոնական Բարսելոնայի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հայտնվել է Մանչեսթեր Յունայթեդի հետաքրքրության ոլորտում:

Squeakybumtime.com-ը հայտնում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հենց Պիկեին է տեսնում 33-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդին փոխարինողի դերում: Շոտլանդացի մասնագետը կարծում է, որ Ֆերդինանդն այլևս չի կարող բարձր մակարդակով հանդես գալ Պրեմիեր լիգայում:

Հիշեցնենք, որ Պիկեն Մանչեսթեր Յունայթեդում հանդես է եկել 2004-2008թթ., սակայն չորս տարվա ընթացքում մասնակցել է ընդամենը 12 հանդիպման:

Հաղորդվում է, որ Ալեքս Ֆերգյուսոնի տրանսֆերային ցուցակում են հայտնվել նաև բելգիացի Էդեն Ազարը (Լիլլ), հոլանդացի Ուեսլի Սնեյդերը (Ինտեր), ճապոնացի Սինձի Կագավան (Բորուսիա Դորտմունդ), իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնը (Սուոնսի) և արգենտինացի Նիկոլաս Գայտանը (Բենֆիկա):


ОК