FCB

FC Barcelona

Պիկեն չի խաղա Սարագոսայի հետ

Ֆաբրեգաս

05.04.2012 23:27

Խերարդ Պիկեն չհասցրեց լիովին ապաքինվել վնասվածքից և բաց կթողնի Լա լիգայի 32-րդ տուրի Սարագոսա - Բարսելոնա հանդիպումը:

Բարսելոնայի երկրպագուները չպետք է մտահոգվեն, քանի որ Պիկեյի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա դեռ լիովին չի ապաքինվել, Պիկեն բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք Սարագոսայի հետ հանդիպումը, սակայն նա կարող է մասնակցել երեքշաբթի օրը կայանալիք Խետաֆեյի հետ հանդիպմանը:

Պիկեն վնավածք ստացավ Միլանի հետ խաղում, հանդիպման 74-րդ րոպեին և խնդրեց, որ իրեն փոխարինեն Պեպը նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ադրիանոյին:

Շաբաթ օր կայանալիք հանդիպմանը Պիկեին կարող են փոխարինել, Ադրիանոն, Մասկերանոն, նաև Բարսա Բ-ի պաշտպաններ` Մունյեստան և Մոնտոյան: 

   

 

ОК