FCB

FC Barcelona

Պիկեի մասնակցությունը հարցականի տակ է

Ֆաբրեգաս

22.10.2012 13:16

Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը շոտլանդական Սելթիկի հետ:

Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական ակումբի 25-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել հոկտեմբերի 21-ին կայացած մարզմանը եւ նրա մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է AS-ը:

Պիկեն ոտքի վնասվածք էր ստացել Մոսկվայի Սպարտակի հետ Չեմպիոնների լիգայի խաղում:


ОК