FCB

FC Barcelona

Պիկե. Ռեալի համար բարդ է լինելու առանց Կասիլյասի

Ֆաբրեգաս

25.01.2013 21:45

Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Մադրիդի Ռեալին ծանր օրեր են սպասվում։ Պիկեն նկատի ունի Կասիլյասի ձեռքի վնասվածքը, որի արդյունքում նա շարքից դուրս է մնացել 3 ամսով, տեղեկացնում է Արմսպորտը։

«Իհարկե, Ադանը ուժեղ դարպասապահ է։ Բայց ակնհայտ է, որ Իկերը հանդիսանում է Ռեալի խորհրդանիշը, թիմի ավագը։ Չեմ կասկածում, որ նրա բացակայությունը կազդի թիմի մրցելույթների վրա։


Ինչ վերաբերում է ինձ, ապա շաբաթն ինձ համար ֆանտաստիկ ստացվեց. չէ՞ որ իմ դիրքի խաղացողի համար գոլ խփելն այնքան էլ հեշտ չէ։ Ու ես ուրախ եմ, որ «Մալագայի» դարպասն ուղարկած գնդակը նվիրեցի իմ նորածին տղային», - հայտարարել է Պիկեն։
 

ОК