FCB

FC Barcelona

Պեպը միտքը փոխել է

Ֆաբրեգաս

26.05.2012 15:12

Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Խոսեպ Գվարդիոլան մտափոխվել է:

The Sun-ը գրում է, որ իսպանացի մասնագետը կվերսկսի մարզչական աշխատանքը ոչ թե մեկ տարուց, այլ վեց ամսից:

41-ամյա Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է որոշ ժամանակ անց առաջարկներ ստանալ տարբեր ակումբներից: Հանգստից հետո իսպանացին կորոշի, թե որ ակումբում է շարունակելու մարզչական կարիերան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

ОК