FCB

FC Barcelona

Պեպը հրաժարվել է մեկնաբանել Եվրոյի խաղերը

Ֆաբրեգաս

31.05.2012 19:40

Մեքսիկական Televisa հեռուստաընկերությունն իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային առաջարկել է 1.5 մլն եվրո աշխատավարձ` Եվրո-2012-ի խաղերը մեկնաբանելու դիմաց: Ըստ El Confidential պարբերականի` Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչը հրաժարվել է այդ առաջարկից:

Televisa-ն ֆուտբոլային խոշոր մրցաշարերը մեկնաբանելու նպատակով հաճախակի է հրավիրում հանրահայտ մարզիչների ու ֆուտբոլիստների: Աշխարհի 2012 թվականի առաջնության ժամանակ այդ աշխատանքի դիմաց 300.000 եվրո ստացավ Լուիշ Ֆիգուն: Հեռուստաընկերությունում աշխատել են նաև Զինեդին Զիդանն ու Ֆերնանդո Մորինետեսը:

Televisa-ն նույն առաջարկն արել է նաև Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, սակայն վերջինս դեռ չի պատասխանել: 

ОК