FCB

FC Barcelona

Պեպի հայրը ասել է որդու հեռանալու պատճառը

Ֆաբրեգաս

08.05.2012 22:05

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայրը հայտարարել է, որ թիմը լքելու որդու որոշումը պայմանավորված է Պեպի գերհոգնածությամբ և հանգստանալու ցանկությամբ։

-Պեպը չափազանց հյուծված էր։ Նա օրական 24 ժամ մտածում էր ֆուտբոլի, ֆուտբոլասերների և ակումբի մասին։ Դա մեծ պատասխանատվություն էր նրա համար։

-Չգիտեմ, թե ինչով նա կզբաղվի հետագայում, բայց ես վստահ եմ, որ նա իր հաջորդ աշխատանքը կկատարի նույն փութաջանությամբ։ Իհարկե, ցավալի է, որ նա հեռանում է, սակայն առողջությունը առաջին տեղում է.- Վալենտի Գվարդիոլայի խոսքը մեջբերում է  Goal.com-ը՝ հղում անելով Catalunya Radio-ին։

ОК